Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+20

Տոնական օրերին հասարակական տրանսպորտը Երևանում կաշխատի մինչև ուշ երեկո

17.12.2012, 17:59
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հանձնարարել է տոնական օրերին մինչև երեկոյան ուշ ժամն ապահովել հասարակական տրանսպորտի` ներառյալ էլեկտրատրանսպորտի և մետրոյի աշխատանքը:
Տոնական օրերին հասարակական տրանսպորտը Երևանում կաշխատի մինչև ուշ երեկո
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հանձնարարել է տոնական օրերին մինչև երեկոյան ուշ ժամն ապահովել հասարակական տրանսպորտի` ներառյալ էլեկտրատրանսպորտի և մետրոյի աշխատանքը:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը հանձնարարել է նաև  տոնական օրերին մայրաքաղաքի լուսավորությունն ապահովել ամբողջ գիշերվա ընթացքում:

Առաջիկա օրերին սպասվող տեղումների հավանականությամբ պայմանավորված, հանձնարարվել է կազմ ու պատրաստ վիճակում պահել մեքենամեխանիզմները` աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար:-0-