Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Սարյանի «Պոետ. Արագածի լանջերին» կտավը վաճառվել է 623,7 հազար ֆունտով

27.11.2012, 14:40
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը 623,7 հազ. ֆունտ ստեռլինգով վաճառել է Մարտիրոս Սարյանի «Արագածի լանջերին» վաղ շրջանի բնապատկերը։
Սարյանի «Պոետ. Արագածի լանջերին» կտավը վաճառվել է 623,7 հազար ֆունտով
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերին. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը 623,7 հազ. ֆունտ ստեռլինգով վաճառել է Մարտիրոս Սարյանի «Արագածի լանջերին» վաղ շրջանի բնապատկերը։

Եվս մեկ հայ նկարչի` Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկները» գնել են 175,3 հազար ֆունտով։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, «Sotheby's աճուրդում չորս ռեկորդներ են սահմանվել նկարիչների համար։ Մեկը Սարյանի կտավն է, մյուսը Սերգեյ Սուդեյկինի «Բարեկենդանը» (601,3 հազար ֆունտ), Ալեքսանդր Սամոխվալովի «Աշխատողներ Ա. Ֆյոդորովան և Ա. Եգորովան» (361,3 հազար ֆունտ) և Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկները» (175,3 հազար ֆունտ)։

Ռուսական արվեստին նվիրված աճուրդները Sotheby’s-ում կշարունակվեն նաև երեքշաբթի։ Աճուրդի կհանվեն գեղանկարչության, գրաֆիկայի ու կիրառական արվեստի գործեր։-0-