Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Պարետի որոշմամբ փոխվել են դիմակ կրելու կանոնները

15.08.2020, 15:09
Պարետի որոշմամբ փոխվել են դիմակ կրելու կանոնները
Պարետի որոշմամբ փոխվել են դիմակ կրելու կանոնները

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը փոփոխություններ է կատարել իր մայիսի 3-ի հրապարակված որոշման մեջ, ըստ որի ՀՀ-ում փակ և բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջ էր սահմանվում:

Ինչպես հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ՝

  • անձնական օգտագործման մեքենաներում

  • գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի
    նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում,
    սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում
    պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես
    տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային
    արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի
    այլ միջոցառումներին մասնակցությանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 5 անգամ: Այդպիսով, օգոստոսի 12-ի կառավարության որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն: 

Հայաստանում օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում: -0-