Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+13

ԼՂՀ նախագահը հանդիպել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող սեմինար-դասընթացի մասնակիցների հետ

12.06.2013, 15:56
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվող երկրորդ սեմինար-դասընթացի մասնակիցների հետ, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։  
ԼՂՀ նախագահը հանդիպել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող սեմինար-դասընթացի մասնակիցների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվող երկրորդ սեմինար-դասընթացի մասնակիցների հետ, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։  

Երկրի ղեկավարը կարևորել է նման դասընթացների անցկացումը և ընդգծել, որ սեմինարները դրական ազդեցություն կունենան համայնքների ղեկավարների աշխատանքի և հետագա գործունեության կազմակերպման վրա` նոր որակ հաղորդելով նրանց տեսական գիտելիքներին և դրանք գործնականում կիրառելու հմտություններին:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: -0