Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Կենսաթոշակների և նպաստների հետվճարի նոր ծրագիրը. Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)

07.01.2026, 11:32
Նախարարը հիշեցրել է, որ կառավարությունն ունի վերջնաժամկետ մինչև ապրիլի 1-ը՝ ամեն ինչ անկանխիկի անցնելու. ՎԻԴԵՈ
Կենսաթոշակների և նպաստների հետվճարի նոր ծրագիրը. Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է հետվճարի միջոցով կենսաթոշակների և նպաստների բարձրացմանը։

Նա հայտնել է, որ հետվճարի չափը փոխվել է, և հունվարի 1–ից այն կազմում է 20% մինչև 10․000 դրամ։ Հետվճար ստանալու համար պետք է անկանխիկ առևտուր իրականացնել ՀՀ-ում գործող առևտրի կետերից։

Նախարարն անդրադարձել է նաև 2% հետվճարին և հայտնել, որ այն կարելի է ստանալ միայն Arca քարտով անկանխիկ առևտուր անելու դեպքում։

«Եթե մեր կենսաթոշակառուները և նպաստառուներն իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca քարտերով, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20, այլ 22% հետվճար»,-ասել է նա։

Թորոսյանը հայտնել է, որ 2%-ի մասով սահմանափակումներն արդեն ավելի մեծ են և ամսական կարող են տատանվել մինչև 60․000 դրամի շրջանակում։

Նա կոչ է արել մոտավորապես 48․000 այն կենսաթոշակառուներին և նպաստառուներին, որոնք դեռևս ստանում են իրենց կենսաթոշակն ու նպաստը կանխիկ եղանակով, արագ անցում կատարել անկանխիկի, և անցում կատարել Arca քարտերի՝ 2% հետվճարից նույնպես օգտվելու համար։

Նախարարը հիշեցրել է, որ կառավարությունն ունի վերջնաժամկետ մինչև ապրիլի 1-ը՝ ամեն ինչ անկանխիկի անցնելու։