Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Կառավարությունը հաստատել է Հայաստանի դրոշի և զինանշանի օգտագործման և պատրաստման կանոնները

14.11.2013, 18:03
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է Հայաստանի պետական դրոշի և զինանշանի օգտագործման և պատրաստման կանոնները։
Կառավարությունը հաստատել է Հայաստանի դրոշի և զինանշանի օգտագործման և պատրաստման կանոնները
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է Հայաստանի պետական դրոշի և զինանշանի օգտագործման և պատրաստման կանոնները։

Օրինագիծը ներկայացնելիս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այս որոշմաբմ կարգավորվում է պետական հաստատություններում, այդ թվում նաև միջոցառումների համար նախատեսված սրահներում, ամբիոններում, պաշտոնատար անձանց գրասենյակներում երկրի խորհրդանիշերի օգտագործման ընթացակարգը։

«Չի թույլատրվում օգտագործել զինանշանը ոչ պետական կազմակերպությունների բլանկներում, կնիքների վրա և այլ ռեկվիզիտներում», – ընդգծեց նա։

Նրա խոսքով` կանոնագրքում նշվում է զինանշանի գուներանգն ու համամասնությունը, գունային և անգույն տարբերակում, ինչպես նաև դրոշի գուներանգը։

«Հաստատվել են դրոշի պատրաստման նյութերը` պոլիէստերկամ բնական կտորներ, ինչպես նաև  խոնավության և եղանակային այլ պայմանների նկատմամբ կայունությունը բնութագրող նորմերը», – ասաց նախարարն` ավելացնելով, որ այս որոշմամբ դրոշի և զինանշանի արտաքին տեսքն անփոփոխ է մնում։

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշման ընդունումը շատ կարևոր է երիտասարդների հայրենասիրական դաստիարակության համար։ –0–