Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ նախագահը Յուրի Բաշմետին պարգևատրել է Պատվո շքանշանով

12.09.2013, 15:58
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Պատվո շքանշանով է պարգևատրել ականավոր ալտահար, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ Յուրի Բաշմետին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը Յուրի Բաշմետին պարգևատրել է Պատվո շքանշանով
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Պատվո շքանշանով է պարգևատրել ականավոր ալտահար, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ Յուրի Բաշմետին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Բաշմետը, ով Հայաստան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, մասնակցելու է Արամ Խաչատրյան համերգասրահում իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին:

«Բարձր գնահատելով Յուրի Բաշմետի գործունեությունը` ՀՀ նախագահը հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած նրա մեծ վաստակի համար Յուրի Բաշմետին պարգևատրել է Պատվո շքանշանով», – նշվում է տեղեկատվության մեջ։

«Ես համարում եմ, որ Ձեր ողջ կյանքը արժանի և անձնվեր ծառայություն է մշակույթի մեծ գործին: Դուք Ձեր արվեստով միավորում եք մարդկանց:
Իրականում դա շատ կարևոր է, առավել ևս ժամանակակից աշխարհում, երբ կան բազում խնդիրներ», – նշել է Սարգսյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Յուրի Բաշմետին հայ ժողովրդի համար և դժվարին, և ուրախության պահերին մշտապես նրա կողքին լինելու և սատարելու համար:

Անվանի արվեստագետն իր հերթին մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության կողմից նման բարձր պարգևի արժանանալը և շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու ջերմ խոսքերի համար:

Պատվո շքանշանը հանձնվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում ունեցած մեծ վաստակի, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության հաստատման, ամրապնդման և զարգացման, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում զգալի ավանդի համար։–0–