Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում հունվար–մայիսին ծնելիությունը նվազել է 7,4% –ով

08.07.2025, 14:02
Ծնելիության մակարդակի անկում Հայաստանում գրանցվում է է անցյալ տարվա հունվարից
Հայաստանում հունվար–մայիսին ծնելիությունը նվազել է 7,4% –ով

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանում ծնելիության մակարդակը 2025 թվականի հունվար-մայիսին նվազել է 7.4%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Ծնելիության մակարդակի անկում Հայաստանում գրանցվում է է անցյալ տարվա հունվարից։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 12,096 երեխա, մինչդեռ 2024 թվականի առաջին հինգ ամիսներին ծնվել է 13,067 երեխա։

Ավելին, նշված ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 162 դեպք, ինչը 15.2%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվար–մայիսին երկրում մահացել է 11 123 մարդ, ինչը 0.3%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այսպիսով, կենսունակության ինդեքսը՝ ծնունդների թվի և մահացածների թվի հարաբերակցությունը, այս տարվա հունվար-մայիսին կազմել է 108.7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 117.1%-ի համեմատ։