Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 65-ի

29.04.2020, 18:26
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 65-ի
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 65-ի

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են հաստատվել: Այս մասին հաղորդվում է Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-յան էջում:

«ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 65»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանում ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Մահացել է, ցավոք, 30 մարդ: -0-