Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ԱԳՆ. մոտ օրերս կլինեն թռիչքներ Մոսկվայից և ՌԴ այլ քաղաքներից

21.04.2020, 15:43
ԱԳՆ. մոտ օրերս կլինեն թռիչքներ Մոսկվայից և ՌԴ այլ քաղաքներից
ԱԳՆ. մոտ օրերս կլինեն թռիչքներ Մոսկվայից և ՌԴ այլ քաղաքներից

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանը տիրապետում է «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակին: Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով, ընդհանուր առմամբ գտնվում է 262 ՀՀ քաղաքացի, նրանց ցուցակը հրապարակվել է:

«Մոսկվայից մասնավորապես, իրականացվել է 3 թռիչք՝ ապրիլի 6-ին, 7-ին և 13-ին, նախօրեին իրականացվել է ևս երկու թռիչք, ռուսական այլ քաղաքներից, մասնավորապես, Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Այդ գործընթացները բնականաբար շարունակվելու ենք, մինչև վերջին ցանկություն հայտնած քաղաքացին չվերադառնա Հայաստան: Որևէ մեկը չի մոռացվելու»,- նշել է Ադոնցը:

Նա ընդգծել է, որ ԱԳՆ-ն տեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել «Դոմոդեդովոյում»՝ ընդգծելով, որ պլանավորվում է համապաստխան գործողություններ մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: 

«Այդ քայլերը կիրականացվեն մոտ օրերս»,- նշել է Ադոնցը:

Խոսելով գիշերը «Դոմոդեդովոյից» ՀՀ քաղաքացիներին դուրս անելու շրջանառվող տեղեկության մասին, ԱԳ փոխնախարարը հորդորել է մեր հայրենակիցներին ենթարկվել այն կանոններին, որոնք առաջարկվում են տվյալ երկրի կառավարության կողմից:

«Եթե պարտադրում են մասկաներ ունենալ, ապա պետք է ունենալ: Եթե պահպանվեն այդ բոլոր կանոնները, ես վստահ եմ, որ որևէ խնդիրների առաջ մենք չենք կանգնի»,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիները ունենում են ժամանակավոր կեցավայր, մինչև ՀՀ վերադարձի չվերթը:

««Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտությունը չկա: Մեր աշխատանքները ընթացքում են, և մոտ օրերս կլինեն նաև թռիչքներ Ռուսաստանի այլ քաղաքներից, և Մոսկվայից ներառյալ»,- նշել է Ադոնցը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանը մարտի 27-ին դադարեցրել է կանոնավոր և չարտերային թռիչքները դեպի այլ երկրներ: Ապրիլի 4-ի 00: 00-ից դադարեցվել են նաև միջազգային չվերթները ՌԴ քաղաքացիներից հայրենիք վերադարձի համար, որի համար նախկինում բացառություն էր արվել:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1291 դեպք, առողջացել է 545 մարդ, 20-ը, ցավոք, մահացել են: -0-