ԱՆ.Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխա է մահացել. նրա մոտ հաստատվել է H1N1 վիրուսը
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխա է մահացել, նրա մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։
Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մահացած երեխան վիրահատվել է։ Միաժամանակ երեխայի մոտ հատատվել է H1N1 ենթատեսակը։
Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վիրուսի հետևանքով կին էր մահացել։
H1N1 վիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 7–րդ դեպքը. հիվանդությունը սկսում է նահանջել>>
Առողջապահության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ այսօր առաջին օրն է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում:
«Մինչև այժմ ամեն օր նկատվում էր հիավանդացության աճ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նաև ներկայացրել է հիվանդների թվի մասին թարմ տվյալներ։ Մասնավորապես, հունվարի 11-ին նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` հասնելով 396:
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա նվազել է` հասնելով 78-ի:
Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684:
«Այս պահի դրությամբ 14 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Նրանցից 8-ի մոտ է հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը հունվարի 11-ին ժամը 20:00-ին 855 էր, իսկ այս պահին 799 է:
Ամփոփելով վերջին տվյալները` կարելի է արձանագրել, որ կանխարգելիչ և բուժական աշխատանքների, ինչպես նաև իրազեկման արդյունքում, ընդհանուր առմամբ, հանրապետությունում նկատվում է հիվանդացությամբ պայմանավորված իրավիճակի կայունացում և դեպքերի նվազման միտում, նշում են նախարարությունից։–0–