Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Աշխարհահռչակ Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում

19.08.2019, 12:01
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:
Աշխարհահռչակ Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը, Վան Բյուրենի մասնակցությամբ համաերգը նվիրված է Երևանում Տեղեկատվական տեխոնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) բացմանը:

«WCIT-2019-ի բացման օրը տեղի կունենա յուրահատուկ տեխնո համերգ, որում կմասնակցեն այն բոոր երկրների ներկայացուցիչները, որտեղ մինչ այս կայացել է համաշխարհային կոնգրեսը», - ասաց Եսայանը:

Համերգային ծրագրում են յուրաքանչուր երկրի ամենահայտնի դասական ստեղծագործությունները, որոնք կկատարվեն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան դիջեների և երաժիշտների մասնակցությամբ:

Արդյունքում, ըստ Եսայանի, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության միջոցով կստեղծվի մեկ միասնական մեղեդի, որը ներդաշնակորեն կկապի  բոլոր 17 երաժշտական ստեղծագործությունները: Եսայանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում նման փորձ դեռ երբեք չի եղել:-0-