Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հրայր Թովմասյանը 64 «կողմ» և 27 «դեմ» ձայներով ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նոր անդամ

02.03.2018, 17:05
Հրայր Թովմասյանն ընտրվեց ՀՀ ՍԴ–ի նոր անդամ։
Հրայր Թովմասյանը 64 «կողմ» և 27 «դեմ» ձայներով ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նոր անդամ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը 64 «կողմ» և 27 «դեմ» ձայներով ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նոր անդամ։

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը փետրվարի 16–ին խոսնակին ներկայացրել է հրաժարականի դիմում։ Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել էր ՀՀ ՍԴ անդամի պաշտոնին, քանի որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դառնում է 70 տարեկան և այլևս իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը։

«Շնորհակալություն վստահության համար, 27 դեմ ձայները ես դիտարկում եմ այնպես, որ մարդիկ չէին ուզում, որ ես ԱԺ-ից գնամ, շնորհակալ եմ: Ես ձեզ կկարոտեմ», – ասաց Թովմասյանը ԱԺ ամբիոնից երդվելուց առաջ։

ՀՀ Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է ԱԺ–ն 12 տարի ժամկետով։ ՍԴ–ն բաղկացած է 9 դատավորից, որոնցից երեքն ընտրվում են ՀՀ նախագահի, երեքը` կառավարության, երեքը` Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկով։ Դատավարնորը ստանձնում են իրենց պաշտոնը մինչև 70 տարեկան։

Սահմանադրական դատարանը ՍԴ նախագահին և փոխնախագահին ընտրում է իր կազմից 6 տարի ժամկետով առանց վերընտրվելու իրավունքի։–0–