Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում կրկին սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

27.03.2019, 11:59
«Այսօրվա արևը մի քանի ժամ վայելեք, վաղվանից 5 օր արևի երես չեք տեսնելու», - հայտնել է Սուրենյանը:
Հայաստանում կրկին սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքում կրկին սպասվում են տեղումներ:

«Այսօրվա արևը մի քանի ժամ վայելեք, վաղվանից 5 օր արևի երես չեք տեսնելու», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, մարտի 28-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում մարտի 28-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-