Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ վարչապետի կայքի դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել

28.04.2018, 13:13
Primeminister.am դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել:
ՀՀ վարչապետի կայքի դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. primeminister.am դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել, և  նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել։ Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արամ Արարատյանին, հավաստի են միայն այն նամակները, որոնք գալիս են ՀՀ կառավարության պաշտոնական էլեկտրոնային հասցեից, ինչպես նաև վարչապետի կայքում հրապարակվող հաղորդագրությունները, իսկ վիրուս և սփամ են համարվում այն հաղորդագրությունները, որոնք ուղարկվու են primeminister.am դոմեյնից։–0–