Սրճարաններ կքանդվեն Երևանի Օղակաձև այգու բարեկարգման ծրագրի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի:
Ինչպես Facebook–յան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:
Այդ թվում՝ Տաշիր պիցցան, Լաբիրինտը, Նովելլա մյուզիք հոլը, Մոնտանա մյուզիք հաուսը, Հուկահ լաունջ & Ռումսը և այլ շինություններ, կրպակներ:
«Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի:-0-