Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՊՆ․ ժամանակավորապես արգելվել են զինծառայողների տեսակցությունը, ազատ արձակումը, արձակուրդը, հետաձգվել են երդման արարողությունները

21.02.2025, 11:04
Նշվում է, որ կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է
ՊՆ․ ժամանակավորապես արգելվել են զինծառայողների տեսակցությունը, ազատ արձակումը, արձակուրդը, հետաձգվել են երդման արարողությունները

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը, հայտնում են ՊՆ–ից։ 

«Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է», – նշել են գերատեսչությունից։