Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճում է, մեկ շաբաթում 7 մարդ է մահացել

25.07.2022, 15:38
Բուժվում է 1 144 պացիենտ
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճում է, մեկ շաբաթում 7 մարդ է մահացել
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում հուլիսի 18–24–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, նախորդ շաբաթ հաստատվել էր 629 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, բուժվում է 1 144 պացիենտ։

Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել է 6 158 ՊՇՌ թեստ։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, այդ ժամանակահատվածում առողջացել է 547 մարդ, մահացել է 7 մարդ։

Հայաստանում համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է 425 365 դեպք, 413 901 մարդ առողջացել է, 8 633 մարդ մահացել է։

Հանրապետության տարածքում կատարվել է 3 154 685 թեստ։–0–