Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Ծանր վիճակում գտնվող երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան ԿԽՄԿ-ի միջնորդությամբ

28.12.2022, 12:42
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ
Ծանր վիճակում գտնվող երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան ԿԽՄԿ-ի միջնորդությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-