Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱՆ-ն մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի հաստատված 92 նոր դեպքի մասին

02.04.2020, 12:27
ԱՆ-ն մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի հաստատված 92 նոր դեպքի մասին
ԱՆ-ն մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի հաստատված 92 նոր դեպքի մասին
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։ Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33», – նշել է Նիկողոսյանը Facebook–յան իր էջում։

Նշենք, որ ապրիլի 2–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։

Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 4 մարդ։–0–