Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և մարզերից մեկում

16.08.2024, 11:45
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և մարզերից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և մարզերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և մարզերից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․

Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի,

Արմավիր մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։