Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը մարտին ավելացել է 19 տոկոսով` մինչև 122 056 մարդ

04.04.2014, 12:54
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը 2014թ. մարտին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 19 տոկոսով, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը մարտին ավելացել է 19 տոկոսով` մինչև 122 056 մարդ
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը 2014թ. մարտին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 19 տոկոսով, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Եթե 2013թ մարտին Զվարթնոց միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102 295 ուղևոր, ապա 2014թ մարտի ցուցանիշը կազմում է 122 056 ուղևոր:

Հայաստանից մեկնողների թիվը մարտին կազմել է 66 679 մարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 54 874-ի դիմաց։ Հայաստան ժամանողների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 55 377 ուղևոր` նախորդ տարվա 48 041-ի դիմաց։

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 17 տոկոս: 2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի համեմատ:

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։ –0–