Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Կտրամադրվի 1 մլրդ 59 մլն դրամ 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

30.04.2026, 14:37
Կառավարությունն այսօրվա նիստում  ընդունեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 59 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ նախագիծը
Կտրամադրվի 1 մլրդ 59 մլն դրամ 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 59 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել ընդհանուր թվով 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից Արագածոտնի մարզում՝ 1 ծրագիր, Արարատի մարզում՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզում՝ 8, Գեղարքունիքի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 2, Սյունիքի մարզում՝ 1 ծրագիր, Տավուշի մարզում՝ 3 ծրագիր»,- ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: 

Նախարարի խոսքով՝ այս որոշման ընդունումից հետո 2026 թվականի պետբյուջեից համայնքներին կհատկացվի ավելի քան 4 մլրդ 117 մլրդ դրամ՝ որպես պետական համաֆինանսավորում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ֆինանսավորումը ուղղվելու է գազատարի կառուցմանը, ճանապարհների վերանորոգմանը, մշակույթի տների վերանորոգմանը, խմելու ջրամատակարարման նոր համակարգերի կառուցմանը, ջրագծերի փոխարինմանը, լուսավորության ցանցերի կառուցմանը և այլն։