Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայկական ԱԷԿ-ը կվերսկսի աշխատանքը դեկտեմբերի սկզբին

02.11.2012, 17:23
Հայկական ԱԷԿ-ը դեկտեմբերի սկզբին կվերսկսի աշխատանքը պլանային հիմնանորոգումից հետո, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։
Հայկական ԱԷԿ-ը կվերսկսի աշխատանքը դեկտեմբերի սկզբին
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ԱԷԿ-ը դեկտեմբերի սկզբին կվերսկսի աշխատանքը պլանային հիմնանորոգումից հետո, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) երկրորդ էներգաբլոկը հոկտեմբերի 15-ից դադարեցրել էր էլեկտրաէներգիա արտադրել՝ հիմնանորոգման,  անվտանգության միջոցառումներ անցկացնելու և վառելիքի վերալիցքավորման նպատակով:

«Պլանային դադարեցումը պետք է տևեր 85 օր, սակայն աշխատանքների անցկացման գործընթացից ելնելով` կարելի է հաստատել, որ ԱԷԿ-ն ավելի շուրջ կգործի, այսինքն` ամենայն հավանականությամբ կգործի դեկտեմբերի սկզբին»,- ասաց Մարտիրոսյանը:

Կոմիտեի ղեկավարը նշեց, որ ատոմակայանի վերալիցքավորման համար նախատեսված նոր վառելիքի ողջ խմբաքանակն արդեն առաքվել է Հայաստան:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ տարեկան ՀԱԷԿ-ը միջինը 2,2-2,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրում, ինչը կազմում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 45-50 տոկոսը:

Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը: -0-