Հայաստանում հինգ ամսում ներկրման ծավալի նվազումը պայմանավորված է արտագաղթի աճի միտումներով. Մակարյան
03.07.2013,
16:47
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար–մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված ներկրման ծավալի կրճատումը պայմանավորված է արտագաղթի միտումներով, ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա հունվար–մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված ներկրման ծավալի կրճատումը պայմանավորված է արտագաղթի միտումներով, ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
ԱՎԾ տվյալներով` Հայաստան ներկրվող ապրանքները 2013 թվականի հունվար–մայիսին 2.6 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 1 631,3 մլն դոլար։
«Կարծում եմ, մասնավորապես պարենային ապրանքների ոլորտում առկա միտումը կապված է ներկրված ապրանքների պահանջարկի նվազման հետ, որի պատճառը արտագաղթի աճն է»,– ասուլիսի ժամանակ ասաց Մակարյանը։
Միաժամանակ, ըստ նրա, հունվար–մայիսին դրական միտում է գրանցվել միայն գյուղարտադրանքի ու հանքարդյունաբերության արտահանման ոլորտում։
«Չնայած համաշխարհային շուկայում ոսկու գնի նվազմանը` երկրում շարունակվում է մետաղների, մասնավորապես պղնձի ու մոլիբդենի արտահանման աճի միտումը»,– ավելացրեց Մակարյանը։
Վիճակագրության տվյալներով` նշված ժամանակահատվածում արտահանման առավել նշանակալի արդյունքներ են գրանցվել հետևյալ խմբերում` «հանքարդյունաբերություն»՝ 156,7 մլն դոլար (2012թ.-ի հունվար–մայիս ամիսների համեմատ 1,8 տոկոսանոց աճ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»՝ 141,6 մլն դոլար (4,5% աճ), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»՝ 109,9 մլն դոլար (23,3% աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած զարդեր»՝ շուրջ 74,1 մլն դոլար (12,4% աճ) և այլն։-0-