Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88%-ով, ուղղակի ներդրումները՝ 3,6 անգամ․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ 2025թ․-ին, 2024թ-ի համեմատ, Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88%-ով, իսկ ուղղակի ներդրումները՝ 3,6 անգամ։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պապոյանը նշել է, որ իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Լյուքսեմբուրգը, Ղազախստանը, Սինգապուրը, Շվեյցարիան և Ֆրանսիան։
Նախարարը նաև հրապարակել է գրաֆիկ, որում երևում է, որ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում ընդհանուր ներդրումները կազմել են 2,227.7 մլն դոլար՝ նախորդ տարվա 1,184.9 մլն դոլարի համեմատ։
Ուղղակի ներդրումները կազմել են 605.1 մլն դոլար՝ 2024 թվականի 131.6 մլն դոլարի համեմատ, պորտֆելային ներդրումները՝ 564.8 մլն դոլար՝ 106.1 մլն դոլարի համեմատ, իսկ այլ ներդրումները՝ 1,057.8 մլն դոլար՝ 947.3 մլն դոլարի համեմատ։