Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համագործակցություն է հաստատել Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտի հետ

02.10.2013, 18:52
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ)  չորեքշաբթի համագործակցության հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտի հետ։  
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համագործակցություն է հաստատել Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտի հետ
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ)  չորեքշաբթի համագործակցության հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտի հետ։  

Փաստաթուղթը ստորագրել են ՀԳՀՄ ղեկավար Գագիկ Մակարյանը և քաղաքացիական հասարակության կառուցման ֆրանս–հայկական ինստիտուտի ստեղծման և կայացման ասոցիացիայի ղեկավար Միշել Գևորգյանը։

Համագործակցությունը նախատեսում է կադրերի վերապատրաստման համատեղ գործունեություն, միության կազմում ընդգրկված ձեռնարկությունների արդիականացման աշխատանքների անցկացում` ճարտարագիտական լուծումներ առաջարկելու միջոցով։

«Միության բազմաթիվ ձեռնարկությունները տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման, արտադրողականության բարձրացման կարիք ունեն, ինչը կարելի է իրականացնել Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտի հետ համագործակցությամբ»,– ասաց Մակարյանը։

Ֆրանսիայի բարձրագույն ճարտարագիտական ինստիտուտը բացվել է Հայաստանում այս տարվա մայիսին։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հիմնվել է 2007 թվականի նոյեմբերի 15–ին, ընդգրկում է ավելի քան 12 հազար ձեռնարկություն։ -0