Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը և Բահրեյնը փոխադարձ ներդրումներ կխրախուսեն

18.04.2013, 19:12
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» Բահրեյնի Թագավորության կառավարության հետ համաձայնագրի ստորագրումը։
Հայաստանը և Բահրեյնը փոխադարձ ներդրումներ կխրախուսեն
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» Բահրեյնի Թագավորության կառավարության հետ համաձայնագրի ստորագրումը։

Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու կողմերի ցանկությամբ։

«Ներդրումների խրախուսումը և փոխադարձ պաշտպանությունը կնպաստի երկու երկրների միջև բիզնես ակտիվության զարգացմանը»,– ընդգծեց նա։

Նիստի ընթացքում կառավարությունը նաև հաստատել է «Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև մաքսային գործերի համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի ստորագրումը։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` 2011թ.–ին Բահրեյնից ներկրումը կազմել է շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար։ –0–