Էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը շարունակվում է
15.12.2015,
16:14
Կառավարությունը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին և ՓՄՁ-ներին, հայտնեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կառավարությունը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին և ՓՄՁ-ներին, հայտնեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։
«Նոյեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 509,4 մլն դրամ։ Անցած չորս ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է գրեթե 3 մլրդ դրամի փոխհատուցում»,-ասված է հաղորդագրությունում։
Ինչպես հայտնի է, կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով բարձրացնել սուբիդավորման հասցեականությունը և այն տրամադրել միայն առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքը՝ ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։
«Չնայած դրան, բնակիչ սպառողների մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, շարունակում է օգտվել փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար։ Այդ ամսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ բնակիչ-բաժանորդների և ՓՄՁ-ների օգտագործած էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։ -0-