Երևանում «Կարֆուր» ցանցի առաձին խանութն ամենայն հավանականությամբ կաբացվի մարտի սկզբին. դեսպան
04.02.2015,
15:10
Երևանում «Կարֆուր» ցանցի առաձին խանութն ամենայն հավանականությամբ կաբացվի մարտի սկզբին, հայտարարեց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում «Կարֆուր» ցանցի առաձին խանութն ամենայն հավանականությամբ կաբացվի մարտի սկզբին, հայտարարեց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն։
«Հայաստանում «Կարֆուր» ցանցի խանութների բացման նախապատրաստական աշխատանքներն առաջիկայում կավարտվեն։ Ինչ վերաբերում է տեսականուն, ապա սուպերմարկետի ղեկավարությունն ավելի շատ հակված է աշխատել տեղական արտադրողների հետ», – ասաց Շարպանտիեն չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով`խանութում կներկայացվի նաև սպեցիֆիկ արտադրանք, օրինակ` գինիների, պանիրների որոշակի ապրանքանիշեր։
Yerevan Mall կենտրոնի և Carrefour–ի միջև վարձակալության նախնական պայմանագիրը ստորագրվել է Երևանում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ։
Carrefour SA (ֆր. խաչմերուկ) մանրածախ առևտրի ֆրանսիական ընկերություն է, համանուն մանրածախ ցանցի օպերատոր, որը մեծությամբ երկրորդն է Wal-Mart–ից հետո։ Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի հայկական շուկա դուրս գալու հարցն ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում 2013 թ.–ի ընթացքում։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Yerevan Mall–ի տնօրեն Վազրիկ Սեկոյանը` Carrefour–ը կբացվի մոտ 66 հազար քմ մակերես ունեցող Yerevan Mall առևտրային կենտրոնի շենքում։ Դրանցից մոտ 10 հազար քմ–ն կառուցված է Carrefour–ի չափանիշներով։ -0-