Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-7

ՀՀ կառավարությունը հետին թվով երկարացրել է անապահով ընտանիքների համար գազի գնի սուբսիդավորման ժամկետը

21.11.2013, 17:52
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել անապահով ընտանիքների համար գազի գնի սուբսիդավորման ժամկետը երեք ամսով երկարացնելու մասին։
ՀՀ կառավարությունը հետին թվով երկարացրել է անապահով ընտանիքների համար գազի գնի սուբսիդավորման ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել անապահով ընտանիքների համար գազի գնի սուբսիդավորման ժամկետը երեք ամսով երկարացնելու մասին։

2011 թ.–ի ապրիլի 1–ից մոտ 60 հազար անապահով ընտանիքներ, որոնք ամսվա ընթացքում օգտագործում են 300 խորանարդ մետրից պակաս գազ, կարող են օգտվել արտոնյալ սակագներից` գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 100 դրամ։

Ինչպես նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հաշվի առնելով այն, որ սուբսիդավորման ժամկետն ավարտվել է 2013 թ.–ի մարտի 31–ին, այս որոշմամբ այն երկարացվել է մինչև այս տարվա հուլիսի 6–ը` մինչև Հայաստանում գազի գնի թանկացման օրը։  

Այս տարվա հուլիսի 7–ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամ է յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)` նախկին 132 հազար դրամի փոխարեն։

Նա նաև տեղեկացրել է, որ եթե մինչև մարտի 31–ը սուբսիդավորումը տարածվում էր ամսական 300 խորանարդ մետր գազից քիչ օգտագործող բաժանորդների վրա, ապա ապրիլի 1–ից մինչև հուլիսի 6–ը սուբսիդավորումը տարածվում է ամսական մինչև 75 խորանարդ մետր օգտագործող բաժանորդների վրա։

Շուկայական և արտոնյալ սակագների տարբերությունը կվճարվի «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պետական էլեկտրաէներգետիկ ձեռնարկությունների շահույթի հաշվին։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին, դրա բաժնետերերն են` «Գազպրոմ» ԲԲԸ–ն և Հայաստանի կառավարությունը։  «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը` 20 տոկոս։($1 - 404,94 դրամ)  –0–