Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՀՀ վարչապետն առաջարկում է օրենք ընդունել բժշկական էթիկայի մասին և ուսումնասիրել դեղերի շուկան

01.12.2016, 14:19
Հայաստանում հարկավոր է օրենք ընդունել բժշկական էթիկայի մասին և ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
ՀՀ վարչապետն առաջարկում է օրենք ընդունել բժշկական էթիկայի մասին և ուսումնասիրել դեղերի շուկան

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հարկավոր է օրենք ընդունել բժշկական էթիկայի մասին և ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Հաշվի առնելով այն, որ կոնտրաֆակտային դեղերի շրջանառությունը կարող է բացասաբար ազդել դեղագործական ոլորտի զարգացման վրա, հանձնարարում եմ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը, վերլուծել իրավական կարգավորումներն ու կառավարությանը ներկայացնել արդյունքները`կցելով միջոցառումների ժամանակացույցը», – նշեց Կարապետյանը։

Նա նաև հանձնարարեց առողջապահության նախարարին քսանօրյա ժամկետում կառավարությանը ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի բուժհաստատությունների և հիվանդների միջև վստահության ավելացմանը։

«Փաստաթղթում պետք է նշված լինեն բժշկական էթիկայի նորմերն ու դրանց խախտման համար նախատեսվող պատասխանատվությունը։ Հանձնարարում եմ եռամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել պետպատվերի շրջանակում բուժում իրականացնող բուժհաստատությունների գնահատման համակարգի ներդրման մասին», – ասաց Կարապետյանը։

Վարչապետն առաջարկեց գնահատման արդյունքներով ուսումնասիրել նաև բուժաշխատողների խրախուսման հնարավորությունը։–0–