Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Վիետնամում ՀՀ դեսպանն ու Վիետնամի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման հարցը

12.08.2024, 14:06
Զրուցակիցները քննարկեցին տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում փոխհարաբերությունների օրակարգի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր
Վիետնամում ՀՀ դեսպանն ու Վիետնամի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 12-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպեց Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թան Շոնի հետ, հաղորդում է ՀՀ դեսպանությունը Վիետնամում։    

Զրուցակիցները քննարկեցին տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում փոխհարաբերությունների օրակարգի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: 

Ընդգծվեց քաղաքական բարձր մակարդակի փոխայցերի նշանակությունը՝ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման տեսանկյունից: 

Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ դեսպան Բաղդասարյանը կարևորեց Վիետնամի հետ կապերի ամրապնդումը միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման, զբոսաշրջության խթանման, Հայաստան-Վիետնամ ուղիղ չվերթների կազմակերպան և այլ հարցեր: