Հայաստանում հարկային եկամուտները 2023թ.–ի ապրիլին գրանցել են պատմական ռեկորդ. վարչապետ
29.05.2023,
12:08
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում երբեք մեկ ամսում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./ԱՌԿԱ/. 2023թ.–ի ապրիլին Հայաստանում հավաքագրվել է 296,8մլրդ դրամի հարկային եկամուտ, ինչը Հայաստանի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
«Հայաստանում երբեք մեկ ամսում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել», – ասաց նա։
Վարչապետը նշեց, որ 2022-ի ապրիլին հավաքագրվել է 231,3 մլրդ դրամի հարկային եկամուտ, իսկ 2018-ի ապրիլին՝ 126 մլրդ դրամ: Նա նաև նշեց, որ 2023թ.–ի հունվար–ապրիլին հավաքագրվել է ավելի շատ եկամուտ, քան 2000-2010 թվականներից յուրաքանչյուրում տարվա ընթացքում:
Հայաստանի տնտեսության հետ կապված թվեր և կանխատեսումներ
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոսի չափով, իսկ գնաճն ամրագրված է 4 տոկոս (± 1,5%)։ ԿԲ-ի մարտի կանխատեսման համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն այս տարի կաճի 5,8 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կդանդաղի և 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա 4 տոկոս թիրախային ցուցանիշի շուրջ։
Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4,1 տոկոսով։ ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 4,2 տոկոսով, մինչդեռ ԱՄՀ-ն կանխատեսում է 5,5 տոկոսի աճ (1 դոլարը` 386,52 դրամ)։-0-