ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է ոսկու գրավով վարկեր ձևակերպելիս խուսափել միջնորդների ծառայություններից և դիմել Բանկ ինքնուրույն
26.07.2019,
11:05
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել ուղերձով։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել ուղերձով։
Ինչպես նշվում է բանկի տարածած հաղորդման մեջ, Հայաստանի բանկային շուկայում միջնորդների միջոցով ոսկու գրավով վարկերի ձևակերպման դեպքերի կտրուկ աճի պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը և դատապարտում այս երևույթը:
Բանկը հորդորում է խուսափել երրորդ անձանց կողմից առաջարկվող միջնորդական ծառայություններից, քանի որ հայտնաբերվել են մի շարք խարդախության սխեմաներ, որոնք հաճախորդներին հանգեցրել են անհուսալի իրավիճակների և դատական վարույթների:
«Սխեմաներից մեկը հետևյալն է. ձեռք բերելով Ձեր վստահությունը ու մոլորեցնելով Ձեզ, միջնորդը (ով կարող է լինել Ձեր ընկերը կամ բարեկամը), կեղծ մատնանշելով Բանկի հետ համագործակցությանը, նպաստում է Ձեր անունով ոսկու գրավով վարկ ձևակերպելուն` գրավադնելով իր ոսկին: Վերցնելով վարկի գումարը՝ միջնորդը որոշ ժամանակ անց հայտարարում է Ձեզ, որ չի կարող մարել վարկը (կամ ընդհանրապես անհետանում է): Արդյունքում, պարտքը մնում է Ձեր անունով, և Դուք ներքաշվում եք դատական գործընթացներում, իսկ Ձեր վարկային պատմությունը «փչանում է»: Դատական գործընթացների ժամանակ կալանք է դրվում Ձեր հաշիվների և գույքի վրա, և Ձեր կողմից ամբողջ գումարը չվճարելու դեպքում՝ կատարողական վարույթի գործընթացում կամ սնանկության փուլում, Ձեր գույքը կարող է բռնագանձվել/վաճառվել` Ձեր պարտքը մարելու համար»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Բանկից հայտնում են, որ միջնորդը Բանկի աշխատանքի կամ աշխատակիցների հետ ոչ մի առնչություն չունի:
ՎՏԲ-Հայաստան Բանկը զգուշացնում է, որ նման դեպքերում վարկային պարտավորությունների չկատարման և հետագա բացասական հետևանքների համար պատասխանատվություն կրում է հաճախորդը։ Բանկը որևէ
պարտավորություն հաճախորդի հանդեպ չի կրում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին անվերապահորեն խորհուրդ է տալիս բոլոր բանկային հարցերով, ինչպիսիք են վարկավորման, վերաֆինանսավորման և այլ դեպքերում անմիջապես դիմել Բանկին՝ առանց միջնորդների օգնության: Հայաստանի տարածքում գործող Բանկի բոլոր 71 մասնաճյուղերի աշխատակիցները պատրաստ են տրամադրել տարբեր տեսակի վարկեր, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
Բացի այդ, գործող կամ պոտենցիալ հաճախորդները կարող են դիմել Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներին` զանգահարելով 87-87 կարճ հեռախոսահամարին կամ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–