Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ԵՄ-ի ինտեգրացիոն գործընթացները հետաքրքրում են հետխորհրդային ԶԼՄ-ներին. փորձագետ

10.12.2012, 17:14
ԵՄ-ի ինտեգրացիոն գործընթացները հետաքրքիր են հետխորհրդային տարածքի ԶԼՄ-ների համար: Նման կարծիք է այսօր հայտնել Եվրոպական և ասիական մեդիա-2012 համաժողովում «Բալթյան ֆորում» (Լատվիա) միջազգային միության տնօրեն Ալեքսանդր Վասիլևը, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
ԵՄ-ի ինտեգրացիոն գործընթացները հետաքրքրում են հետխորհրդային ԶԼՄ-ներին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ-ի ինտեգրացիոն գործընթացները հետաքրքիր են հետխորհրդային տարածքի ԶԼՄ-ների համար: Նման կարծիք է այսօր հայտնել Եվրոպական և ասիական մեդիա-2012 համաժողովում «Բալթյան ֆորում» (Լատվիա) միջազգային միության տնօրեն Ալեքսանդր Վասիլևը, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Փորձագետը համոզմունք է հայտնել, որ ինտեգրման բարդությունների մասին տեղեկությունը, որոնց հետ բախվել են ԵՄ երկրները, հետաքրքիր կլինի ֆորումի՝ հետխորհրդային տարածքը ներկայացնող մասնակիցների համար, քանի որ «եվրասիական ինտեգրման բազմաթիվ գործոններ հաշվի են առնում ԵՄ-ի գործընթացները»:

Ալեքսանդր Վասիլևը նշել է. «Շատ հաճախ լրագրողները պարզեցնում են ինտեգրացիոն գործընթացները, սենսացիոն պահեր են որոնում՝ արմատին չնայելով: Կարևոր է հասկանալ, թե ինչպես են ընթանում Եվրամիության և ԵՄ-ից դեպի արևելք գտնվող երկրների ինտեգրացիոն գործընթացները»:

Բալթյան ֆորումի տնօրենը հույս է հայտնել, որ Եվրոպական և ասիական մեդիաֆորումը կընդլայնվի և ժամանակի ընթացքում համաժողովին կմասնակցեն Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների մեդիաոլորտի ներկայացուցիչները:

«Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները և նոր մեդիաները» եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումը մեկնարկել է երկուշաբթի Մինսկում։ Համաժողովին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքի ողջ շրջանակը ներկայացնող առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ:

Ֆորումի աշխատանքի ընթացքում, որը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կքննարկեն եվրասիական ինտեգրման հարցեր, ինտեգրացիոն նախագծերի հեռանկարները, ԶԼՄ-ների և հասարակության փոխգործակցությունը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում նոր մեդիաների աշխատանքի կառուցվածքն ու առանձնահատկությունները

ԵԱՄՖ 2012-ի հիմնական թեման է դառնալու եվրասիական ինտեգրման քննարկումը: Հանդիպման ընթացքում լրագրողները, քաղաքական գործիչները, խորհրդարանների պատգամավորները և լրատվամիջոցների բնագավառի փորձագետները կքննարկեն ինտեգրացիոն նախագծերի հեռանկարները, ԶԼՄ-ների և հասարակության փոխգործակցությունը, ինչպես նաև հետխորհրդային տարածքի նոր մեդիայի գործունեության առանձնահատկությունները:

2012թ.-ին ֆորումի հարթակը կլինեն Crown Plaza Minsk հյուրանոցի խորհրդակցության սրահները։ Ֆորումի ծրագիրն ընդգրկում է լիագումար նիստեր և բանավեճերի նստաշրջաններ հետևյալ թեմաներով` «ԶԼՄ-ների դերն ինտեգրացիոն գործընթացներում», «Անկայուն աշխարհ. գլոբալիզացիայի գործընթացն ու մեդիատարածքը», «Ավանդական մեդիաների նոր կյանքը», «Պատմամշակութային ծածկագրերն ու ժամանակակից մեդիաձևաչափերը», «Սոցիալական ցանցերի օգտատերերի սոցիալիզացման խնդիրները»:

Ֆորումի մասնակիցներին նաև սպասվում է «Պատը պատին» սուր բանավեճը՝ «Ինտերնետ. տեղեկատվության անվերջությունը և ազատության սահմանները» թեմայով: Բանավեճի մասնակիցները կբաժանվեն երկու խմբի՝ ինտերնետի ներխուժման կողմնակիցներն ու հակառակորդները, և կպնդեն իրենց տեսակետները։ Որպես բանավեճի դատավոր հանդես կգա մեդիափորձագետ Անտոն Խրեկովը:

Ֆորումի մասնակիցների ու հավատարմագրված լրագրողների համար հյուրանոցի սրահում լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել` «Հետխորհրդային տարածք. Դարաշրջանի դեմքերը» խորագրով։

Մինսկում կկայանա նաև «ԵԱՄՖ-2012» լավագույն մեդիանախագիծ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Նախորդ մեդիաֆորումից հետո ՌԻԱ Նովոստին և «Միր» հեռուստառադիոընկերությունը նման մրցույթ կազմակերպելու որոշում կայացրեցին։ Մրցույթի նպատակն է խթանել նոր և ավանդական տեխնոլոգիաների հիման վրա տեղեկատվական ու վերլուծական մեդիանախագծերի ստեղծումը։

ԱՊՀ և Բալթյան երկրների ազգային ԶԼՄ-ների առաջին ֆորումն անցկացվել է ՌԻԱ Նովոստիի նախաձեռնությամբ Մոսկվայում, 2006 թվականի դեկտեմբերին: 2009 թվականին այն ստացել է իր ներկայիս անունը՝ Եվրոպական և ասիական մեդիաֆորում: 2010 և 2011 թվականների նախորդ երկու ֆորումներն անցկացվել են Կիևում և Աստանայում: Նախորդ տարվա ֆորումի ժամանակ կայացավ ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ղեկավարների ակումբի հիմնադրումը, մեկնարկեց «Լավագույն մեդիանախագիծ ԵԱՄՖ-2012» թեմայով զանգվածային լրատվամիջոցների մրցույթը: -0-