Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայոց լեզվի քննությունից շուրջ 200 հոգի առավելագույն միավոր են ստացել

12.06.2012, 12:46
Հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննության շուրջ 200 մասնակիցներ Հայաստանում և ԼՂՀ-ում առավելագույն միավոր են ստացել, լրագրողներին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Հայոց լեզվի քննությունից շուրջ 200 հոգի առավելագույն միավոր են ստացել
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննության շուրջ 200 մասնակիցներ Հայաստանում և ԼՂՀ-ում առավելագույն միավոր են ստացել, լրագրողներին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

Հայոց լեզվի և գրականության ՄՊՔ-ն Հայաստանում և Ղարաբաղում անցկացվել է հունիսի 5-ին:

Մանուկյանի խոսքով՝ քննությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 11795 շրջանավարտ և դիմորդ Հայաստանից և ԼՂՀ-ից, քննությանը մասնակցել է 11419 հոգի:

«Շրջանավարտներն ու դիմորդները ամենաշատ առավելագույն միավոր են ստացել հայոց լեզվի և գրականության քննությունից, նախորդ քննություններին առավելագույն միավորները շատ չեն եղել: Կենսաբանությունից և աշխարհագրությունից 20 միավոր են ստացել մեկական, իսկ պատմությունից՝ երկու հոգի»,- ասաց Մանուկյանը:--0-