Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք. մահացել է 29 մարդ. ԱՆ-ն մանրամասնում է

01.12.2020, 12:30
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք. մահացել է 29 մարդ. ԱՆ-ն մանրամասնում է
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք. մահացել է 29 մարդ. ԱՆ-ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ն` առողջացած, 2193-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512617 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 2490 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք: Ունենք 1923 առողջացած և 29 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 559 է:-0-