Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-8

Երևանում տրանսպորտի առանձնացված գծերը կավելանա, կենտրոնի որոշ փողոցներ կլինեն միայն հետիոտների համար

26.05.2025, 15:09
Երևանում մշակվում է փոքր կենտրոնի շարժունակության հայեցակարգ
Երևանում տրանսպորտի առանձնացված գծերը կավելանա, կենտրոնի որոշ փողոցներ կլինեն միայն հետիոտների համար

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանում մշակվում է փոքր կենտրոնի շարժունակության հայեցակարգի, որը, բացի առանձնացված ավտոբուսային գծերի ավելացումից, ներառում է նաև մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, հասարակական տրանսպորտի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար Երևանում մշակվել էր հասարակական տրանսպորտի համար առանձնացված ավտոբուսային գծերի մեկ ամբողջական երթուղի, որը մասնակիորեն իրագործվել է։ Այն սկիզբ է առնում Նոր Նորք վարչական շրջանում և պետք է հասնի մինչև Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջան։ 

«Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ համատեղ մշակվել է  Երևանի փոքր կենտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը, բացի առանձնացված ավտոբուսային գծերի ավելացումից, ներառում է նաև մի շարք փողոցներ, որոնցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների շնորհիվ առաջարկվել է երթևեկության սահմանափակում՝ այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ», – նշել են քաղաքապետարանից՝ հավելելով, որ որպես առաջին քայլ՝ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել նշված սահմանափակումները:

Գերատեսչությունից հայտնում են, որ նախատեսվում է նաև փոփոխություն անել Սարյան և Մոսկովյան փողոցներում, որի հետևանքով երթևեկությունը Սարյան փողոցում և Մոսկովյան փողոցի` Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտայի խաչմերուկ հատվածում կկազմակերպվի միակողմ՝ ուղղությունը Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա։

Այս և նախատեսվող մյուս փոփոխությունների մանրամասները՝ հետևյալ հղմամբ: