Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 20 պացիենտ (ՖՈՏՈ)

15.04.2020, 18:47
Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 20 պացիենտ. ՖՈՏՈ
Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 20 պացիենտ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնից այսօր դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 20 քաղաքացի։ Այս մասին նշվում է Արտաշատի ԲԿ-ի Facebook-յան էջը։

«Սիրով տեղեկացնում ենք, որ Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս են գրվել»,- նշվում է հայտարարաության մեջ։

Հիվանդանոցից նշում են, որ սա բժշկական թիմի հերթական ձեռքբերումներից մեկն է:

Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1111-ի։ Կորոնավիրուսից առողջացել է 297 մարդ, փաստացի բուժվում է 797 մարդ: Ընդհանուր թեստերի թիվը 9095 է, իսկ մահացել է, ցավոք, 17 մարդ:-0-