Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C–ով վարակվածներն անհրաժեշտ բուժում են ստանում

27.07.2015, 21:28
Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C–ով վարակված ութ հիվանդներն անհրաժեշտ հակավիրուսային բուժում են ստանում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի պետ, Հայաստանի հեպատոլոգիայի ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։
Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C–ով վարակվածներն անհրաժեշտ բուժում են ստանում
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C–ով վարակված ութ հիվանդներն անհրաժեշտ հակավիրուսային բուժում են ստանում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի պետ, Հայաստանի հեպատոլոգիայի ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։

Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հունվարի սկզբին Քաջարանի քաղաքային հիվանդանոցում հեպատիտ C–ով ութ մարդ վարակվեց։ Այդ կապակցությամբ ստեղծվել է Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողով, որը ստուգումներ է անցկացրել բժշկական հաստատությունում օգտագործվող գործիքների մաքրության վերաբերյալ, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության և տարածման կանխարգելման քայլերի վերաբերյալ։ Բոլոր վարակվածները բուժում են անցնում պետպատվերի շրջանակում։

Վարակման փաստով քրեական գործ կհարուցվի։

Կազինյանի խոսքով, վարակվածներն անհրաժեշտ բուժում են ստանում միջազգային չափանիշներով, և մեծ հավանականություն կա, որ շուտով նրանք լրիվ առողջ կլինեն։

«Եթե տարիներ առաջ հեպատիտ C–ն համարվում էր անբուժելի հիվանդություն, ապա այսօրվա դրությամբ պատկերը փոխվել է, և բուժումը հնարավոր է»,– ասել է Ղազինյանը։

Բացի այդ, լուրերն այն մասին, որ ամեն ինչում մեղավոր է վերոնշյալ բժշկական կենտրոնի անզգայացման մասնագետը, նրա խոսքով, չի համապատասխանում իրականությանը, քանի որ վարակումը կատարվել է բժշկական կենտրոնի վիրահատական սենյակի ստերիլության պայմանների խախտման խատճառով։

Փորձագետը հայտնեց նաև, որ հեպատիտով վարակվածների թանկարժեք բուժումը ստանձնել է բժշկական կենտրոնը։-0-