Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Կփոխվեն Հանրապետության հրապարակի ջրային շոուի ժամերը

22.05.2019, 15:32
Հանրապետության հրապարակի ջրային շոուի ժամերը կփոխվեն։
Կփոխվեն Հանրապետության հրապարակի ջրային շոուի ժամերը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./ԱՌԿԱ/. Հանրապետության հրապարակի ջրային շոուի ժամերը կփոխվեն։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-23:00-ն։

«Հարգելի համաքաղաքացիներ, մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում կկատարվեն փոփոխություններ: Ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00-ն: Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի», – նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից:–0–