Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված՝ 2 մահվան դեպք է գրանցվել

04.01.2023, 15:47
Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում
Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված՝ 2 մահվան դեպք է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված` 2 մահվան դեպք է գրանցվել:

Այս մասին հայտնեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- մանրամասնե նա՝ ընդգծելով, որ հիվանդության սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի փրկել կյանքեր:-0-