Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՀՀ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել հանրապետության կրթական գործընթացը

12.01.2017, 12:34
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի ոչ բարվոք պայմաններին։
ՀՀ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել հանրապետության կրթական գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի ոչ բարվոք պայմաններին։

ՀՀ վարչապետը Կրթության և գիտության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետերին և Երևանի քաղաքապետին հանձնարարել է ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու ներկայացնել առաջարկներ, թե ինչպես պետք է բարելավել կրթական գործընթացը։

«Հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում  ներկայացնել առաջարկություններ՝ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,-ասել է վարչապետը:–0–