Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Արմեն Մուրադյանը կորցնում է հեղինակությունը առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում

16.09.2016, 11:25
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է հարվածներ ստանալ իր իսկ համակարգից:
Արմեն Մուրադյանը կորցնում է հեղինակությունը առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է հարվածներ ստանալ իր իսկ համակարգից, հաղորդում է «Իրատես» թերթը:

Պարբերականը նշում է, որ նա երբևէ չի վայելել բուժաշխատողների համակրանքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օրերս, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցած բժշկական բոմոնդի միջոցառմանը, նա հերթական անգամ հրապարակային անուշադրության մատնվեց՝ ողջ ցերեկույթի ընթացքում որպես կառավարական զարդանախշ նստած մնալով դահլիճում։

«Ներկաներն ասում են նաև, թե Արմեն Մուրադյանին անգամ ողջույնի խոսքի իրավունք չէր տրվել», – նշվում է հաղորդագրության մեջ: -0-