Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանի հիմնական փողոցները կհոսանքազրկվեն «Մոլորակի ժամի» շրջանակում

27.03.2019, 20:09
Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։
Երևանի հիմնական փողոցները կհոսանքազրկվեն «Մոլորակի ժամի» շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./ԱՌԿԱ/. «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը, նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան պաշտոնական էջում։

Ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

«Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները», – նշվում է հաղորդագրության մեջ:

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ անցկացվել է 2007 թ.-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, երբ 2 միլիոն մարդ անջատեցին իրենց լույսը՝ ի նշան կլիմայի փոփոխության դեմ պայքարում մարդկային ջանքերի միասնության: 2008 թ.-ին այդ ակցիային մասնակցեց արդեն շուրջ 50 միլիոն մարդ, իսկ 2009 թ.-ին՝ ավելի քան 1 միլիարդ մարդ աշխարհի 4000 քաղաքներում:-0-