Рейтинг@Mail.ru
USD
374.48
EUR
440.95
RUB
4.9443
GEL
139.08
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՏՄՊՊՀ–ն տուգանել է երեք ընկերությունների անբարեխիղճ մրցակցության համար

10.12.2019, 21:58
Ընկերությունների նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար
ՏՄՊՊՀ–ն տուգանել է երեք ընկերությունների անբարեխիղճ մրցակցության համար

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Պարգև», «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ների և ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար, որը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում,  հաղորդում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես «Պարգև» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք` 2 384 338.93 դրամի չափով, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ ` 295 290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում:–0–