Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

ՊԵԿ–ը կամովին կկատարի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները

24.01.2023, 14:21
ՀՀ ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ` տրամադրելով համապատասխան բանկային հաշվեհամարը, բռնագանձման ենթակա գումարներն ստանալու նպատակով
ՊԵԿ–ը կամովին կկատարի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարներն ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, քանի որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է կամովին կատարել այդ դատական ակտերի պահանջները, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Ուստի, ՀՀ ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ` տրամադրելով համապատասխան բանկային հաշվեհամարը, բռնագանձման ենթակա գումարներն ստանալու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–