Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 770 դեպք

04.04.2020, 11:25
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 770 դեպք
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 770 դեպք
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/.Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 34-ով՝ հասնելով 770 -ի: Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվել է 43 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 720մարդ, բացասական թեստերի թիվը` 3477 , մահացել է 7 մարդ։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:–0–