Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել նրա օգնականի հետ կապված սկանդալի համատեքստում

24.09.2019, 11:53
«Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումներ», - գրել է մարզպետը Facebook-ի իր էջում:
Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել նրա օգնականի հետ կապված սկանդալի համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մտադիր է հրաժարաան տա` օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպի համատեքստում:

«Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումներ», - գրել է մարզպետը Facebook-ի իր էջում:

Նա նշել է, որ դեպքի ժամանակ եղել է տանը և նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել է այս փաստը հիմնավորող ապացույցներ:

«Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո», - հայտարարել է նա:

Մարզպետը նշել է, որ իր համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել իր հայրենի Վայոց ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ։

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և իր քաղաքական թիմին` այս պատասխանատու շրջանում իրեն ընձեռված վստահության համար։

«Հայաստանի Հանրապետությանը և Վայոց ձորի մարզին իրենց պատրաստակամ և քրտնաջան ծառայության համար շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին։ Այս կարճ ժամանակահատվածում մենք միասին կարողացանք Վայոց ձորի համար իրականացնել համայնքային ու մարզային նշանակության կարևոր ու կենսունակ ծրագրեր։ Ես վստահ եմ, որ Վայոց ձորում աշխատանքները շարունակվելու են ու վայոցձորցիների կյանքն օրեցօր բարելավվելու է», - գրել է նա։-0-